Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
09.12.2016 | 00:02

Նա ի սկզբանե մարդուն ստեղծեց և նրան թողեց իր իսկ կամքի ձեռքին։ Եթե կամենաս, կպահես պատվիրանները և հաճությամբ կպահպանես քո հավատը։ Քո առջև Տերը կրակ և ջուր է դրել. որին կամենաս՝ կմեկնես քո ձեռքը։ Մարդու առջև են կյանքն ու մահը. ինչ հաճելի կթվա իրեն՝ կտրվի նրան։ Արդարև, մեծ է Տիրոջ իմաստությունը, նա հզոր է իր կարողությամբ և տեսնում է ամեն բան։


Սիրաքի իմաստությունը 15. 14-19

Դիտվել է՝ 1656

Մեկնաբանություններ